Խորվաթիայի Սպլիտ քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը 105 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Սիմոն Մարտիրոսյանը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցել է 414 կգ արդյունք (184+230):
Երկրորդ տեղը զբաղեցրել է Բուլղարիան ներկայացնող Վասիլ Գոսպոդինովը (397), երրորդը` լեհ Արկադիուշ Միխալսկին (387), տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը երկամարտի 375 կգ արդյունքով (165+210) գրավել է 6-րդ տեղը:
Ապրիլի 8-ի երեկոյան +105 կգ քաշային կարգում հանդես կգան Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:
Ապրիլի 7-ին կանանց պայքարում 75 կգ քաշային կարգում հանդես է եկել Սոնա Պողոսյանը: Երկամարտում Պողոսյանը գրանցել է 227 կգ արդյունք (101+126) և նվաճել է բրոնզե մեդալ:
90 կգ քաշային Տաթև Հակոբյանը երկամարտի 230 (105+125) կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Տաթևը նաև փոքր բրոնզի է արժանացել պոկում վարժությունում (105 կգ):
Սիմոն Մարտիրոսյանը մինչև 105 կգ քաշային կարգում 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն: 2016-ին դարձել էր երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն: