8 ապրիլի 2017 - 16:19 AMT
Զարուհի Փոստանջյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

«Երկիր ծիրանի» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Մեր նպատակն է համայն հայության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը ծառայեցնել ի բարօրություն ժողովրդի:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ժողովի որոշմամբ մասնակցելու է Երևանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացին իր սեփական ցուցակով, որը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը»:

Ավագանու ընտրություններին ԵԼՔ դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ դաշինքը առաջարկ է արել Զարուհի Փոստանջյանին՝ գլխավորել «Ելք» դաշինքի ցուցակը, ձևավորել դաշինք՝ ԵԼՔ-«Երկիր ծիրանի» Զարուհի Փոստանջյանի կամ էլ իր գլխավորությամբ, սակայն Փոստանջյանը մերժել է բոլոր առաջարկները: