13 ապրիլի 2017 - 10:50 AMT
ՀՀԿ խոսնակ. «Շատ հավանական» է, որ Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը դառնան ՊՆ փոխնախարարներ

Հանրապետական կուսակցության օրակարգում այս պահին «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց չկա: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո։

Նա «շատ հավանական» է համարել այն, որ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը, հնարավոր է, գնան պաշտպանության նախարարություն, հայտնում է Aysor.am-ը։

«Քաղաքական որոշումը կայացված է։ Այո, դուք նրանց ապագայում կտեսնեք պաշտպանության նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալներ», - ասել է Շարմազանովը՝ նշելով, որ երկուսն էլ կարող են իրենց պրոֆեսիոնալ ունակությունները ներդնել Զինված ուժերում առկա մարտահրավերների լուծման հարցում։

«Բայց քանի դեռ հրամանը չկա, չեմ շտապում նրանց շնորհավորել», - ասել է Էդուարդ Շարմազանովը։

Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը ԱԺ պատգամավորներ են Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: