14 ապրիլի 2017 - 16:19 AMT
Հայ մարմնամարզիկները մեկնել են Ռումինիա՝ մասնակցելու ԵԱ-ին

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Ռումինիա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը:

Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ Ռումինիայում հանդես կգան Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վիգեն Խաչատրյանը և Արմեն Պետրոսյանը:

Առաջնությունը կմեկնարկի ապրիլի 19-ին: Մինչ այդ մեր մարզիկները կմարզվեն մրցավայրում:

2017-ի մարտին Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլում ՀՀ մարմնամարզիկները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ: