15 ապրիլի 2017 - 13:36 AMT
Մխիթարյանը՝ Եվրոպայի լիգայի 1/4-րդ եզրափակչի խորհրդանշական հավաքականում

Վիճակագրական տվյալներ հաշվարկող WhoScored.com կայքը Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղերի խորհրդանշական հավաքականն է կազմել:

«Մանչեսթեր Յունայթեդի»և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս ընդգրկվել է այդ հավաքականում:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել անգլիական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը բացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» հանդիպման հաշիվը, սակայն անգլիացիները գոլ են բաց թողել, և խաղն ավարտվել է ոչ ոքի արդյունքով (1:1):

Պատասխան հանդիպումը կկայանա Մանչեսթերում ապրիլի 20-ին: