Խոզի միս արտադրող Smithfield Foods ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է օգտագործել խոզերին մարդկանց փոխպատվաստման համար օրգաններ աճեցնելու համար: Այդ մասին հայտնում է ScienceAlert-ը:
Մասնագետները մտադիր են փոփոխություններ կատարել կենդանիների ԴՆԹ-ում՝ սիրտն ու թոքերը փոխպատվաստման համար պիտանի դարձնելու նպատակով: Ըստ ընկերության, դա կնպաստի նաև կենսաբանական թափոնների քանակի կրճատմանը:
Ընկերությունն արդեն իսկ հյուսվածքներ և օրգաններ է մատակարարում բուժհաստատություններին: Օրինակ, ստամոքսի լորձաթաղանթն օգտագործվում է գեպարինի ստացման համար, որը կանխում է արյան մակարդումը վիրահատության ժամանակ:
Խոզի օրգանները մարդուն փոխպատվաստելու խոչընդոտներից մեկը կենդանիների գեների առակայությունն է, որոնք հակվածություն են առաջացնում որոշակի վիրուսների հանդեպ: Օրգանի հաջող փոխպատվաստման և աշխատունակության համար անհրաժեշտ է արգելափակել համապատասխան ԴՆԹ-ի ակտիվությունը: