18 ապրիլի 2017 - 11:04 AMT
Հայաստանը՝ ռուսաստանցիների համտեսային զբոսաշրջության առաջին եռյակում

Հայաստանը ԱՊՀ և մերձավոր արտերկրի երկրների թվում 3-րդն է ռուսաստանցիների շրջանում համտեսային կամ գաստրոնոմիական զբոսաշրջության ոլորտում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ վերլուծական գործակալությունն իր վերլուծության հիման վրա:

Ըստ գործակալության, Ռուսաստանի բնակիչների շրջանում գաստրոնոմիական զբոսաշրջության համար ամենապահանջված երկրների հնգյակում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը:

ԱՊՀ երկրների գաստրոնոմիական զբոսաշրջությունն ամենաարագ աճող ոլորտն է Ռուսաստանի արտագնա տուրիզմի ոլորտում 2017-ին: Վարկանիշը կազմվել է հարցման արդյունքների հիման վրա:

Ըստ ՏուրՍտատի, ամենապահանջված համտեսային ուղևորությունները մեկշաբաթյա այցերն են: Օրինակ, 7-օրյա գաստրոնոմիական տուրը Հայաստան և Ղազախստան միջինը $900 է պահանջում, ներառյալ ավիատոմսերը, Ադրբեջան ու Վրաստան՝ $800, Ուզբեկստան՝ $1000:

Գաստրոնոմիական զբոսաշրջությունը ներառում ճանաչողական ուղևորությունը տարածաշրջան կամ երկիր տեղական խոհանոցի և վարպետության դասերի միջոցով: