18 ապրիլի 2017 - 15:52 AMT
GRENKE Chess Classic. Արոնյանը հաղթել է Վաշյե-Լագրավին

Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ընթանում է GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարը: Երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Առաջին երկու տուրում Արանյանը ոչ ոքի էր խաղացել՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի և Գեորգ Մայերի հետ:

Երրորդ տուրի արդյունքներն են. Արոնյան-Վաշյե-Լագրավ` 1:0, Կարուանա-Մայեր` 1:0, Բլյուբաում-Նայդիչ` 0:1, Հոու Յիֆան-Կարլսեն` ոչ ոքի, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո. առաջին տեղում է Հոու Յիֆանը` 2.5 միավոր, 2-4 տեղերը կիսում են Կարուանան, Արոնյանը, Նայդիչը` 2-ական միավոր, 5-րդ տեղում է Կարլսենը` 1.5, 6-րդ տեղում՝ Վաշյե-Լագրավը` 1, 7-8-րդ տեղերոը կիսում են Բլուբաումը, Մայերը` 0.5-ական միավոր:

Ապրիլի 19-ին Արոնյանը սևերով կխաղա Բլուբաումի հետ:

Ութ գրոսմեյստեր միմյանց հետ խաղում են շրջանաձև մրցակարգով: