20 ապրիլի 2017 - 14:55 AMT
Լևոն Մկրտչյան. ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի համար, հավանաբար, հուշագիր պետք կլինի

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու համար, հավանաբար, հուշագրի անհրաժեշտություն կլինի: Այս մասին «Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է ՀՀ ԿԳՆ Լևոն Մկրտչյանը:

Դիտարկմանը, թե ի՞նչ պորտֆելներ կպահպանի Դաշնակցությունը, նախարարը նշել է. «Խնդրում եմ մի քիչ համբերեք: Բանակցություններն ընթանում են: Դրա մասին հրապարակային կասվի», մեջբերում է Aysor.am-ը:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն քննարկում է ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել էր, որ իշխող կուսակցության հետ համագործակցությունը եղել է անժամկետ և կարող է շարունակական բնույթ կրել: