24 ապրիլի 2017 - 18:17 AMT
Հազարավոր մարդիկ են հավաքվել Մոնտեբելոյում՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 23-ին հազարավոր մարդիկ են հավաքվել Մոնտեբելոյում՝ հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Քաղաքում 2 միջոցառում է անցկացվել՝ առավոտյան և երեկոյան:

Եկուսն էլ անցկացվել են Հայոց ցեղասպանության զհոերին նվիրված հուշարձանի մոտ: Հավաքվածների թվում էին կոնգրեսական Ադամ Շիֆը, Կալիֆորնիայի գանձապետ Ջոն Չյանը, Լոս Անջելեսի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, գրում է San Gabriel Valley Tribune-ը:

«Սա այն մարդկանց համար է, որոնք Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են»,-ասել է Սան Գաբրիել քաղաքի Հայ դատի կոմիտեի նախկին նախագահ Վիգեն Բագրատունին: Կալիֆորնիայի հայ համայնքը ապրիլի 24-ին նաև Արդարության երթէ անցկացրել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև: