24 ապրիլի 2017 - 11:51 AMT
Ֆրանսիական Վալանսում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ֆրանսիայի Վալանս քաղաքի հայ համայնքը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցել են քաղաքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաղորդում է Nouvelle d’Arménie-ն:

Քաղաքի հայ երիտասարդությունը ժողովրդական երգ ու պար է ներկայացրել, իսկ միջոցառումն ավարտվել է տեղի հայկական եկեղեցիում՝ աղոթքով:

Միջոցառմանը մասնակցել են Նազո Ալեն Ջինբաչյանը (Maison de la Culture Arménienne de Valence), Ժորժ Իսակյանը (FRA Dachnaktsoutioun France et co-président du C24), Ժորժ Երիցյանը (Anciens Combattants Français d’origine arménienne de Drôme-Ardèche), Թամար Ստեփանյանը (Croix Bleue Arménienne de Valence), Ժորժ Բարսումյանը (FRA Nor Seround Valence), Խոսրով Իլիոզերը (Amicale de Malatia), Ժորժ Ավետյանը (président Radio A), Վեդիկ Օհանյանը (ADL Ramgavar-Valence), Ռոբերտ Միթիլյանը (FRA Dachnaktsoutioun de Valence) և այլք:

102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: