24 ապրիլի 2017 - 13:11 AMT
Կիպրոսի կառավարություն. Վերահաստատում ենք` աջակցում ենք Ցեղասպանության ճանաչմանը

Կիպրոսի կառավարությունը և նախագահ Նիկոս Անաստասիադիսը խստորեն դատապարտում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրականացումը:

Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարության մեջ ասված է, որ Հայոց ցեղասպանությունը գարշելի հանցագործություն է և մարդկության պատմության ամոթալի էջերից, գրում է Cyprus Mail-ը:

Նշված է, որ «կառավարությունն իր լիակատար համերաշխությունն ու համակրանքն է արտահայտում հայոց ժողովրդի և Հայաստանի հանդեպ և վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային հանրության կողմիցմիջազգային ճանաչման գործում»:

Կիպրոսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975-ին:

102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին:

Կարդացեք նաև՝ Թբիլիսիում Ջահերով երթի մասնակիցներն իշխանություններին կոչ են արել ընդունել Ցեղասպանությունը