24 ապրիլի 2017 - 14:24 AMT
Աթեշյանը Ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը երաշխտագիտությամբ հիշատակել է Էրդողանին

Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում տեղի է ունեցել ոգեկոչման պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանդես է եկել խոսքով, որի ընթացքում երախտագիտությամբ հիշատակել է Թուրքիայի նախագահ, այն ժամանակ՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանի 2014 թվականի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձը։

Պատարագին, որը մատուցել է արքեպիսկոպոս Աթեշյանը, ներկա են գտնվել մոտ հարյուր հայ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Թուրքիայի վարչապետը 2014-ին պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, Թուրքիայի պետության անունից ցավակցություն է հայտնել այն հայերի թոռներին, ովքեր «կորցրել են իրենց կյանքը 20-րդ դարի սկզբին»։

Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը Էրդողանը ձևակերպել քր որպես «1915 թվականի իրադարձություններ» և որակել իբրև «ընդհանուր ցավ»: