24 ապրիլի 2017 - 19:03 AMT
Ավստրալահայերը երթի են դուրս եկել Սիդնեյում՝ Ցեղասպանությունը ճանաչելու կոչով

Ապրիլի 23-ին Ավստրալիայում բնակվող հարյուրավոր հայեր են դուրս եկել երթի Սիդնեյում՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ցուցարարները դիմել են Ավստրալիայի իշխանություններին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանութունը, գրում է Sky news-ը:

Սիդնեյում անցկացված միջոցառմանը մասնակցել է նաև Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը:

Իր ելույթում նա նաշել է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռնուհի է և կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ընթերցեք նաև. Հազարավոր մարդիկ են հավաքվել Մոնտեբելոյում՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը