24 ապրիլի 2017 - 19:16 AMT
Ասանժ. Թուրքիան փորձում է կոծկել իրողությունը Ցեղասպանության մասին

Wikileaks նախագծի հիմնադիր և ղեկավար Ջուլիան Ասանժն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանն ու Թուրքիայի վարվող քաղաքականությանը:

«Հայոց ցեղասպանության արդյունքում 1.5 մլն մարդ զոհվեց: Ես գիտեմ դա, ուսումնասիրել եմ այդ փաստը, իսկ Թուրքիան փորձում է կոծկել իրողությունը», - գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում:

Wikileaks նախագծում հայ-թուրքական հարաբերությունների ու Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ վերաբերյալ բազմաթիվ գաղտնազերծված փաստաթղթեր կան: Մասնավորապես, նախագիծը պարզել էր, ինչպես էր Քլինթոնի շտաբն 2015-ին քննարկում է Ցեղասպանությունը ցեղասպանություն անվանելու հարցը:

2011 թվականից Wikileaks-ի հիմնադիր Ասանժը մշտապես ապրում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Շվեդիայի իշխանությունները մեղադրում են նրան բռնաբարության մեջ, ինքը ակտիվիստը մեղադրանքը քաղաքական պատվեր է համարում ու քաղապաստան է հայցել լատինոամերիկյան երկրի իշխանություններից: