27 ապրիլի 2017 - 09:59 AMT
«Ժխտման ճարտարապետները». Նոր ֆիլմ Ցեղասպանության մասին

Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր` «Ժխտման ճարտարապետները» (Architects of Denial) փաստավավերագրական ֆիլմի թրեյլերը հայտնվել է համացանցում:

Ֆիլմում փորձագետները ներկայացնում են ժխտողականությունն և դրա հետևանքները, պատմաբանների կարծիքներն ու Ցեղասպանությունը վերապրածների պատմությունները:

Ֆիլմի պրոդյուսերն է «Սուպերմենի» հեռուստատեսային տարբերակի գլխավոր դերակատար Դիք Քեյնը:

Թրեյլերում մեջբերվում է հոլիվուդյան դերսասն Ջորջ Քլունիի ելույթը, որի ժամանակ նա հիշատակել էր Հիտլերի խոսքը. «Ո՞վ է այսօր հիշում հայերին» և հավելում՝ «Ամբողջ աշխարհն է հիշում»:

Ներկայացված է նաև Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի կարծիքը, որն ընդգծում է «Թուրքիայի համատարած լոբինգի մասին, որը թույլ չի տալիս բարձրաձայնել Ցեղասպանության ապացույցների մասին»:

Վավերագրական ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017-ի հոկտեմբերի 6-ին: