2 նոյեմբերի 2007 - 14:05 AMT
UN WFP-ն եւ Փախստականների գծով նորվեգիական խորհուրդը դադարեցնում են իրենց գործունեությունն Ադրբեջանում
2008 թվականի հունվարից Ադրբեջանում իր գործունեությունն է դադարեցնում ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը եւ Փախստականների գծով նորվեգիական խորհուրդը: Այդ մասին հաղորդել է Նախարարների կաբինետի փախստականների եւ բռնի տեղահանվածների, միգրացիայի, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի բաժնի պետ Ղուրբան Սադիխովը:

«Փոխվարչապետ Ալի Հասանովը Փախստականների գծով նորվեգիական խորհուրդի գլխավոր գրասենյակին ուղղված նամակում առաջարկել է շարունակել մասնակցությունը Ադրբեջանում իրագործվող ծրագրերին»,-հաղորդել է նա:

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը դադարեցնում է իր գործունեությունը նվիրատվությունների կրճատման եւ բռնի տեղահանվածների հետ կապված իրավիճակի լարվածության թուլացման պատճառով, հաղորդում է ԱՊԱ-ն: