Ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը չի տեղափոխվի Թուրքիա: Այս հայտարարությամբ է հանդես եկել «Շիրակը», որտեղ հանդես է գալիս ֆուտբոլիստը:
Գյումրիի ֆուտբոլային ակումբն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Շիրակի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով:
«Տեղեկություններ են տարածվել, որ Թուրքական «Գալաթասարայը» հետաքրքված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանով։ Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումը չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից, և նույնիսկ ստանալու դեպքում և՛ Վահան Բիչախչյանը, և՛ ակումբի ղեկավարությունը չեն համաձայնի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա», - ասված է ակումբի հայտարարությունում:
Հայաստանի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի անունը հայտնվել էր թուրքական Galatasaray ֆուտբոլային ակումբի տրասնֆերային ցուցակում: Galatasaray-ը փոխարինող է փնտրում պորտուգալացի ֆուտբոլիստ Բրումային, որը պատրաստվում է հեռանալ թուրքական ակումբից: