ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ Թուրքիայի հարվածները քրդերի դիրքերին Սիրիայում և Իրաքում սպառնում էին ամերիկացի զինվորականներին, որոնք գտնվում են այդ տարածքում:
«Մենք հստակ հասկացրեցինք թուրքական կառավարությանը, ամենաբարձր մակարդակով, մեր խորին մտահոգության մասին նրանց ձեռնարկած գործողությունների վերաբերյալ: Նրանք ոչ միայն չեն համակարգել իրենց գործողությունները կոալիցիայի հետ, այլ նաև վտանգել են այդ տարածքում գտնվող ամերիկացի զինվորականներին»,-ասել է նա ճեպազրույցում:
Թոները հավելել է, որ ԱՄՆ-ն «հասկանում է Թուրքիայի մտահոգությունները ՔԱԿ մասով», բայց «Վաշինգտոնը դրան համաձայն չէ»:
«Մենք ասացինք Թուրքիային, որ նրանք պետք է ամբողջությամբ համակարգեն իրենց գործողությունները մեր և կոալիցիայի հետ»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ապրիլի 25-ին Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քրդերի դիրքերին Սիրիայում և Իրաքի հյուսիսում: Զոհվել է 70 մարդ: Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե զգուշացրել էր հարվածների մասին Հյուսիսային Քրդստանի իշխանություններին, ինչպես նաև ՌԴ-ին և ԱՄՆ-ին: ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարել Թուրքիայի հարվածները քրդերի դիրքերին Սիրիայում և Իրաքում: ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է նաև այն հանգամանքով, որ թուրքական ուժերը հարված են հասցրել ինքնիշխան պետությունների տարածքում առանց տեղի իշխանությունների հետ համաձայնեցման: