Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու շարունակվում են քուրդ աշխարհազորայինների բախումները թուրքական բանակիմիջև: YPG քրդական ջոկատները հայտնել են Աֆրինում 17 թուրք զինվորի ոչնչացման մասին:
YPG աղբյուրը հայտարարել է, որ 17 թուրք զինվոր է սպանվել, ևս 3-ը՝ վիրավորվել: YPG նաև ոչնչացրել է թուրքական բանակի զրահափոխադրիչ, հայտնում է ՌԻԱ Նովոստին քրդական Firat գործակալության վրա հղումով:
Ըստ աղբյուրի, դա տեղի է ունեցել քրդական Աֆրին շրջանի Ռաքո և Շիյե գյուղերի մոտ:
Ավելի վաղ քրդերը հայտարարել էին Թել Աբյադ քաղաքի մոտ թուրքական տանկ, զարահափոխադրիչ ու ռադարով մեքենա ոչնչացնելու մասին:
Բախումները քուրդ աշխարհազորայիննրի և թուրքական բանակի միջև թեժացան ապրիլի 25-ին, երբ թուրքական ավիացիան հարվածներ հասցրեց քրդերի դիրքերին Սիրիայի հյուսիսում և Իրաքում: Թուրքիան համարում է, որ քուրդ աշխարհազորայինները կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ: Թուրքիայի հարվածների հետևանքով 70 քուրդ մարտիկ է զոհվել: Ընդ որում, հենց քրդական խմբավորումներն են միջազգային կոալիցիայի հետ համատեղ պայքարում սիրիական Տաբկա և Ռաքքա քաղաքների ԻՊ գրոհայիններից ազատագրելու համար: