1 մայիսի 2017 - 13:22 AMT
Ռուսաստանցիներից շատերը մայիսյան տոները կանցկացնեն ՀՀ-ում. Հյուրանոցներում ազատ տեղ չկա

Ռուսաստանցիներից շատերը որոշել են մայիսյան տոներն անցկացնել Հայաստանում: Երևանի հյուրանոցներում ու հոսթելներում ազատ տեղ չկա, բոլոր համարները մայիսյան տոների համար ամրագրվել էին դեռ 2 ամիս առաջ, ասվում է «Միր 24» հեռուստաալիքի ռեպորտաժում:

Ինչպես հայտնի է, ՌԴ քաղաքացիներն այժմ կարող են ՀՀ այցելել ներքին անձնագրերով:

Նշվում է, որ շատերը ձգտում են այցելել Խոր Վիրապ: Որմանց գրավում է զուսպ ճարտարապետությունը, մյուսներին գրավում է բիբլիական Արարատի տեսքը:

Ժամանողներին չեն հասցնում գրանցել հյուրանոցներում, քանի որ գրեթե բոլոր համարնեը նախապես ամրագրված են: Քանի որ, մայիսը զբոսաշրջային սեզոն չի համարվում, էժան են նաև ավիատոմսերը:

«Ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունների պիկը Հայաստան մայիսին է: Ըստ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի, ակնկալվում է զբոսաշրջիկների հոսքի աճ 30 տոկսով»,-ասել է ամրագրման գծով համակարգող Տաթևիկ Մինասյանը:

Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար տեղի զբոսաշրջային ընկերությունները նոր ուղղություններ են մշակել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը Երևանը դասել է մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած ուղղությունների տասնյակում: Վարկանիշը կազմվել է 2017-ի ապրիլի 29-ից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում հյուրանոցների և հյուրատների վարձակալման տվյալների հիման վրա: