1 մայիսի 2017 - 14:17 AMT
Խաչանովը 14 կետով բարելավել է դիրքը պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշում

Ռուսաստանցի թենիսիստ հայազգի Կարեն Խաչանովը 14 կետով բարելավել է դիրքը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշում (ATP): Այդ մասին ասվում է վարկանիշի թարմացված տարբերակում, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում: Խաչանովը վարկանիշում 42-րդն է:

Ավելի վաղ Խաչանովը Բարսելոնայում անցած մրցաշարում հասավ քառորդ եզրափակչի, որտեղ զիջեց Օրասիո Սեբալյոսին Արգենտինայից: Երրորդ ռաունդի հանդիպմանը Խաչանովն առաջին անգամ կարիերայում հաղթեց համաշխարհային վարկանիշի առաջին տասնյակում ընդգրկված մրցակցի՝ Դավիթ Գոֆրենին Բելգիայից:

20-ամյա թենիսիստը ռուսաստանցիներից լավագույնն է ATP վարկանիշում: Առաջին տասնյակում փոփոխություն չկա, առաջատարը նախկինի պես Էնդի Մարեյն է: