ԱՄՆ քաղաքացիները, որոնք ճամփորդում են Եվրոպայում, պետք է հաշվի առնեն ահաբեկչությունների վտանգը: Այդպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտը:
«ԱՄՆ Պետդեպը զգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին Եվրոպայում պահպանվող ահաբեկչական սպառնալիքի մասին»,-ասվում է Պետդեպի զգուշացման մեջ:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «Իսլամական պետությունը» և «Ալ Քայիդան», ինչպես նաև այլ ահաբեկչական խմբավորումներ կարող են ահաբեկչություններ ծրագրել և իրականացնել Եվրոպայում, գրում է Deutsche Welle-ն:
Պետդեպը հատուկ նշել է այն վտանգը, որը բխում է «ահաբեկիչներին համակրող ինքնուրույն գործող ծայրահեղականներից, որոնք կարող են հարձակվել առանց որևէ զգուշացման»:
Պետդեպի զգուշացումն ուժի մեջ է 4 ամիս՝ մինչև 2017-ի սեպտեմբերի 1-ը:
Հատկապես խորհուրդ է տրվում զգոն լինել զբոսաշրջային վայրերում, տրանսպորտում, առևտրի կետերում և մարդկանց կուտակման այլ վայրերում: