4 մայիսի 2017 - 19:00 AMT
Սերժ Թանկյանը մարդու իրավունքների թեմայով 60 վայրկյանանոց ֆիլմ նկարահանելու կոչ է արել

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը միացել է Creative Armenia-ի Խորհրդատվական հարթակի՝ մարդու իրավունքների թեմայով ֆիլմ նկարահանելու նախաձեռնությանը:

UCLA համալսարանում կայացած ընդունելության ընթացքում, «Խոստումը» և «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմերի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը $5.000 պարգևատրումով մարտահրավերի կոչ է արել կինոգործիչներին ամբողջ աշխարհով մեկ՝ 60 վայրկյան տևողությամբ և առանց երաժշտության՝ պատմելու մարդու իրավունքների մասին իրենց համար կարևոր որևէ պատմություն:

Գաղափարը Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանում (UCLA) մեկնարկած «Ստեղծարար Հայաստան» (Creative Armenia) նախաձեռնությանն է:

«Ես երջանիկ եմ այդ նախաձեռնության մասնակիցը լինելու համար: Թերի Ջորջն առաջարկում է նկարահանել 60 վայրկյան տևողությամբ ֆիլմ, որում կհնչի «Խոստումը» ֆիլմից իմ սաունդթրեքը», - ասել է Թանկյանը:

Creative Challenge 001: Art of Impact անվամբ տեղծագործական մրցույթին կարող են մասնակցել կինոգործիչներ աշխարհի բոլոր ծայրերից՝ ներկայացնելով առավելագույնը 60 վայրկյան տևողությամբ տեսանյութ։ Թեման մարդու իրավունքներն են։