5 մայիսի 2017 - 10:08 AMT
Մխիթարյանը ճանաչվել է ՄՅու-ի ապրիլի լավագույն գոլի հեղինակ

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի՝ ապրիլ ամսվա լավագույն գոլի հեղինակ:

ՄՅու պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ լավագույնն է ճանաչվել հայ ֆուտբոլիստի այն գոլը, որն օգնել էր «Մանչեսթեր Յունայթեդին» 3:0 հաշվով հաղթել «Սանդերլենդին»: Այն ստացել է երկրպագուների ձայների 32%-ը:

Երկրորդ տեղում է Մարկուս Ռեշֆորդը, որը ստացել է երկրպագուների ձայների 17%-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն այս կոչմանն արժանանում է 4-րդ անգամ: Հենրիխը խփել էր իր ակումբի դեկտեմբերի, հունվարի և փետրվարի լավագույն գոլերը: