6 մայիսի 2017 - 09:29 AMT
ԵՏՄ տարածքում արդեն դեղամիջոցների միասնական շուկա է գործում

Մայիսի 6-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում սկսում է գործել դեղամիջոցների միասնական շուկան: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ԵՏՄ անդամ երկրների կողմից դեղամիջոցների շուկան կարգավորող օրենսդրական փոփոխությունները վավերացնելուց հետո ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ինչպես նաև միության անդամ երկրների կողմից պատրաստված փաթեթը, որը բաղկացած է 23 փաստաթղթից:

«Եվրասիական տնտեսական միության անդամ 5 երկրի դեղամիջոցների ազգային շուկաները միավորվում են և սկսում են աշխատել միասնական ձևաչափով»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Վալերի Կորեշկովը:

ԵՏՄ անդամ երկրների արտադրողները կկարողանան դեղերի գրանցման հայտ ներկայացնել և դրանք շրջանառության մեջ դնել միասնական ընթացակարգերով` նվազեցնելով վարչարարական ծախսերը: