6 մայիսի 2017 - 09:55 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Նորընտիր պատգամավորները ստացել են մանդատները

ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մայիսի 5-ի երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նորընտիր պատգամավորներին է հանձնել պատգամավորական մանդատները:

Նորընտիր ԱԺ-ն կունենա 105 պատգամավոր՝ 58-ը ՀՀԿ-ից, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 9-ը՝ «Ելք» դաշինքից, 7-ը՝ ՀՅԴ կուսակցությունից:

«Ելք» դաշինքից խորհրդարան անցած գործիչները մանդատները ստանալու համար չէին ներկայացել: ԿԸՀ նախագահն ընթերցել է նրանց անունները, բայց մոտեցող չի եղել, գրում է Panorama.am:

Օրենսդիր մարմնում աշխատել պատրաստվող կանանց Մուկուչյանը վարդեր է նվիրել: ԱԺ-ում 105 պատգամավորից 18-ը կին է:

Ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ էր ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ:

ՖՈՏՈՇԱՐՔ