9 նոյեմբերի 2007 - 15:25 AMT
2008 թվականին Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվելու` Cooperative Longbow եւ Cooperative Lancer
Հոկտեմբերի 23-ին Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունը բավարարել է ՆԱՏՕ-ԳՀԽ (Գործընկերություն հանուն խաղաղության) Cooperative Longbow («Համատեղ Աղեղ») հրամանատարաշտաբային եւ Cooperative Lancer («Համատեղ Նիզակակիր») դաշտային զորավարժությունները 2008թ. իր տարածքում հյուրընկալելու` Հայաստանի հայտը:

Եվրոպայում Դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության պատասխան նամակում բարձր է գնահատվել Հայաստանի կողմից շարունակական օժանդակությունը ԳՀԽ զորավարժությունների ծրագրին եւ դրանց ակտիվ մասնակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: