12 մայիսի 2017 - 13:23 AMT
Բրեդ Փիթի մասնակցությամբ «Պատերազմի մեքենան» դրամայի թրեյլերը համացանցում է

Հրապարակվել է «Պատերազմի մեքենան» կատակերգական դրամայի թրեյլերը, որի արտադրությամբ զբաղվում է Netflix ծառայությունը: Նոր ֆիլմում գլխավոր դերերը կատարում են հոլիվուդյան առաջին մեծության դերասաններ Բրեդ Փիթն ու Թիլդա Սուինթոնը:

Ֆիլմը ԱՄՆ հակաահաբեկչական գործողությունների պատմության ամենասկանդալային դեմքերից մեկի՝ գեներալ Սթենլի Մաքքրիսթալի կենսագրության մասին է, որի դերը կատարում է Փիթը: Զինվորականի կարիերայում եղել և սրընթաց վերելք, և վաղաժամ պաշտոնանկություն 2010-ին Rolling Stones-ում հայտնված սկանդալային հոդվածից հետո: Լրագրողներին հայտնի էր դարձել, որ Աֆղանստանում կոալիցիոն ուժերի հրամանատարն ու նրա խորհրդականները հրապարակավ քննադատել են նախագահ Բարաք Օբամային և նրա վարչակազմի անդամներին, գրում է Kino-Teart.ru-ն:

Ֆիլմը հիմնված է Մայքլ Հեսթինգսի «Կոորդինատներ. Աֆղանստանում ամերիկյան պատերազմի խենթ ու սարսափելի աստառը» բեսթսելեր դարձած վեպի վրա, որը գրվել է լրագրողական հետաքննությունից հետո, որը բազմաթիվ ասեկոսեների առիթ դարձավ:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա մայիսի 26-ին: