11 մայիսի 2017 - 13:54 AMT
ԵՄ Խորհուրդը հաստատել է Ուկրաինային առանց վիզայի ռեժիմ տրամադրելու որոշումը

Եվրամիության Խորհուրդը վերջնականապես հաստատել է Ուկրաինայի քաղաքացիներին առանց վիզային ռեժիմ տրամադրելու որոշումը: Օրինագիծը հաստատվել է առանց քննարկման ըստ օրակարգի, գրում է ՈւՆԻԱՆ-ը:

Որոշման մեջ ասվում է, որ «մուտքի արտոնագրերից ազատվում են Ուկրաինա մեկնող ԵՄ քաղաքացիներն ու Ուկրաինայի կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները ԵՄ ուղևորվելիս»: Համապատասխան որոշումը կայացվել է մայիսի 11-ին Բրյուսելում:

Եթե ԵՄ ոչ մի պետություն դեմ չլինի որոշմանը, հարցը տեխնիկական քննարկման համար կդրվի ԵՄ Խորհրդի ոչ մասնագիտական նիստի հաստատմանը:

Եվրախորհրդարանի և ԵՄ Խորհրդի նախագահները փաստաթուղթը կստորագրեն մայիսի 17-ին, որից հետո այն կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում և ուժի մեջ կմտնի 20 օրից:

Ուկրաինայի քաղաքացիները կկարողանան ԵՄ մուտք գործել ամեն 180 օրը մեկ 90 օրով՝ գործարար և զբոսաշրջային նպատակներով, ինչպես նաև ընտանեկան գործերով: Առանց վիզայի ռեժիմը աշխատանքի իրավունք ԵՄ երկրներում Ուկրաինայի քաղաքացիներին չի տա: