«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Անգլիայի առաջնությունում ապրիլ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել:
Նրա թիմը ապրիլի ընթացքում 6 հաղթանակ է տոնել, 16 գնդակ է ուղարկել դարպասը, իսկ բաց է թողել միայն մեկ գնդակ, տեղեկացվում է Պրեմիեր լիգայի Twitter-ի միկրոբլոգում:
Մաուրիսիո Պոչետինոն արգենտինացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ է, ով այժմ անգլիական «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբի գլխավոր մարզիչն է։ Որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում։
Նրա ֆուտբոլային կարիերան տևել է 17 տարի, որից 10-ը «Էսպանյոլի» կազմում հանդես է եկել Լա Լիգայում։
Պոչետինոն իր մարզչական կարիերան սկսել է 2009 թվականի հունվարին՝ մարզչական պայմանագիր ստորագրելով «Էսպանյոլի» հետ։ Մրցաշրջանի կեսից ակումբը ստացավ 18-րդ հորիզոնականում և հաղթելով 8 խաղերից 7-ում, այն ավարտեց 10-րդ հորիզոնականում։
2013 թվականի հունվարի 18-ին Պոչետինոն տեղափոխվեց Պրեմիեր Լիգա՝ պայմանագիր ստորագրելով «Սաութհեմփթոնի» հետ։ Անգլիայում իր առաջին խաղը «Էվերթոնի» հետ էր, որն ավարտվեց 0-0 հաշվով։
2014 թվականի մայիսի 27-ին հինգ տարվա պայմանագիր ստորագրեց «Տոտենհեմ Հոտսպուրի» հետ՝ դառնալով վերջին 12 տարվա ընթացքում լոնդոնյան ակումբի 10-րդ մարզիչը։ Նա «Տոտենհեմում» բացահայտեց Հարի Քեյնին, Դելե Ալիին և Էրիկ Դայերին: