14 մայիսի 2017 - 19:26 AMT
Ժամը 17։00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 34.52%-ը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը։

Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 842․147 քաղաքացուց ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնացել է 290․737-ը, այսինքն՝ ընտրողների 34.52%-ը։

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նույն ժամի՝ 17:00 դրությամբ երևանյան 4 ընտրատարածքներում քվեարկել էր ընդամենը 415.000 քաղաքացի կամ ընտրողների 49%-ը:

Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Կարդացեք նաև՝ Փաշինյանի վստահված անձ․ Տեղամաս են գալիս գունավոր գրիչներով