Ժամը 08։00-ից մինչև 19։00-ն ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևւալ ընտրախախտումները Երևանի ավագանու ընտրություններին․
- Ընտրատեղամասերում եղել են կուտակումներ ( մասնավորապես, բայց ոչ միայն 1/1, 1/2, 1/3, 1/4, 9/41 )
- ԵԼՔ դաշինքի վստահված անձանց և դիտորդների նկատմամբ կիրառել են ճնշումներ, մասնավորապես․
7/5 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներըև անհայտ անձինք կոպտորեն խոչընդոտել են ընտրական գործընթացի նկարահանմանը։
- 6/14 ընտրատեղամասում հայհոյել են վստահված անձին։ Վերջինս դիմել է ոստիկանություն։
- 2/34 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները խոչընդոտել են դիտորդի աշխատանքը և հեռացրել ընտրատեղամասից։
- Գունավոր գրիչներով քվեարկության բազմաթիվ դեպքեր (հիմնականում կարմիր և կանաչ)։
- 10/33 ընտրատեղամասում ծրարից թափվել են մանր թերթիկներ։
- 5/11 ընտրատեղամասում քվեախցիկների հետևում առկա է բաց դուռ, որտեղից ելումուտ է իրականացվում, ինչը հնարավորություն է ընձեռում քվեարկության ընթացքի դիտարկման համար։
- 8/51 և6/01 ընտրատեղամասերում հայտնաբերել են քվեարկած քվեաթերթիկ։
- 9/55 քաղաքացու մոտ հայտաբերել են քվեարկած քվեաթերթիկ, ինչի կապակցությամբ հաղորդում է տվել հանցագործության մասին։
- Իրականացվել են բռնություններ լրագրողների նկատմամբ, մասնավորապես․ Երևանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 64 դպրոցում տեղակայված 10/29 ընտրատեղամասում հարձակվել են armtimes.com-ի լրագրող ՏաթևԽաչատրյանի վրա, փորձել են խլել հեռախոսը։ Խլել են «Հրապարակի» լրագրողի տեսախցիկն ու արգելել նկարել։ 6/16 բռնություն է կիրառվել Հայկականժամանակ օրաթերթի լրագրողի նկատմամբ։ Խոչընդոտել են 1in.am լրատվականի լրագորղի գործունեությունը։
- 6/48 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Խաչատրյան Օգսենը ցուցակներով ուղղորդել է քաղաքացիներին։ Վստահված անձը ահազանգել է ԿԸՀ-ն, որից հետո նրան հեռացրել են։
- Ընտրողներին որպես օգնող գրանցված մարդիկ վերահսկել են նրանց քվեարկությունը։
- 6/01-ում ՀՀ ավագանու թեկնածուին տևական ժամանակ չեն կարողացել հեռացնել ընտրատեղամասից։
- Թիվ 9/55 ընտրատեղամասում դիտորդը և ԵԼՔ-ի վստահված անձը ահազանգել են «կառուսելի» մասին։
- 8/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն առանց խցիկների գրիչները փոխել է կարմիրներով։
- Մի քանի ընտրատարածքներում անհայտ անձինք ներկայացել են որպես դիտորդ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, սակայն ԿԸՀ ներկայացրած ցուցակներում այդ անձինք բացակայել են։ Նրանք իրականացրել են քաղաքացիների քվեարկության ուղղորդում՝ ՀՀԿ-ի օգտին։
ԵԼՔ դաշինքի վստահված անձանց ջանքերով նրանք հեռացվել են տեղամասերից։
- Արձանագրել ենք ոստիկանության համատարած անգործության փաստը ընտրատեղամասերում ընտրախախտումների և միջադեպերի նկատմամբ։
- Ոստիկանները անհամաչափ ուժ են գործադրել Երկիր ծիրանի կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ։
- 6/14, 6/15 տեղամաասերում քվեատուփերը կապարակնքված չեն։
Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
Կարդացեք նաև՝ Ժամը 17։00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 34.52%-ը