Մայիսի 14-ին՝ ժամը 20։00-ին, ավարտվել են Երևանի ավագանու ընտրությունները։
Ընտրություններին մասնակցում էր երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
«Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից:
Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 842․147 քաղաքացուց ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնացել է 290․737-ը, այսինքն՝ ընտրողների 34.52%-ը։
Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նույն ժամի՝ 17:00 դրությամբ երևանյան 4 ընտրատարածքներում քվեարկել էր ընդամենը 415.000 քաղաքացի կամ ընտրողների 49%-ը:
Ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականարել 17 դիտորդական կազմակերպություն՝ 5136 դիտորդով։ Ընտրությունների համար ձևավորվել է 474 տեղամասային ընտրական հանձնաժողով։
Կարդացեք նաև՝ ԵԼՔ դաշինքի արձանագրած ընտրախախտումները՝ 11 ժամում