15 մայիսի 2017 - 21:23 AMT
Ադրբեջանը հրթիռակոծել է ՊԲ օբյեկտ, զոհեր չկան

Մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արցախի սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիմել է սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը, «մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա»:

Ադրբեջանական զինուժի սադրանքից ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել:

«Հայտարարում ենք, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - նշվում է հաղորդագրությունում:

Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, խոցվել է «Օսա» զենիթահրթիռային համալիր: