17 մայիսի 2017 - 15:52 AMT
ՊԲ-ն Ադրբեջանի դեմ կանխարգելիչ գործողությունների տեսանյութ է հրապարակել

Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ:

ՊԲ հրապարակած գործողությունների տեսանյութից երևում է, որ, մասնավորապես, ոչնչացվել է հակառակորդի կրակակետ, ՌԷպ և կապի կառավարման գհանգույց, «Օսա» ԶՀՀ տրանսպորտալիցքավորման մեքենա:

Մայիսի 15-ին շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:

Գործողության տեսագրությունից մի հատված՝ ստորև: