17 մայիսի 2017 - 16:39 AMT
ՀՀ 3 մարմնամարզիկ կմասնակցի Դետյատինի գավաթի խաղարկությանը

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Ռուսաստան` մասնակցելու Ալեքսանդր Դետյատինի գավաթի միջազգային խաղարկությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշել է, որ այս անգամ փորձարկելու են երիտասարդներին:

Թիմի կազմում ընդգրկված են Արթուր Ավետիսյանը (լուսանկարում), Ժորա Սմբատյանը և Գագիկ Խաչիկյանը (երեքն էլ` բազմամարտ), հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Ավետիսյանը և Սմբատյանը հանդես կգան թիմային պայքարում, իսկ Խաչիկյանը` անհատականում:

Հայ մարմնամարզիկները կմեկնարկեն մայիսի 19-ին:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ից 4 լողորդ կմեկնի Աշխարհի առաջնություն