18 մայիսի 2017 - 10:44 AMT
Ստամբուլում Դինքի «հիշողության անկյուն» կբացվի

Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Ստամբուլում՝ «Ակոսի» խմբագրության նախկին շենքում կբացվի շաբաթաթերթի հիմնադիր Հրանտ Դինքի «հիշողության անկյունը»: «Ակոսի» հաղորդմամբ, հենց այս խմբագրատան դիմաց էԴինքը սպանվել 2007-ի հունվարի 19-ին:

Հրանտ Դինքի անվան հիմնադրամը, որի նախաձեռնությամբ էլ կբացվի անկյունը, առաջնորդվում է «Հույսն ապրում է, երբ մարդիկ հիշում են» կարգախոսով։

Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Օսմանբեյ պողոտայի վրա գտնվող «Ակոսի» հին խմբագրատան տարածքը որպես խմբագրություն է ծառայել 1999թ.-ից մինչև 2015թ.-ը:

Հրանտ Դինքը սպանվել է 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: