16 նոյեմբերի 2007 - 18:49 AMT
Վրաց ժողովրդին ցրել են ադրբեջանական հատուկ միջոցներո՞վ
PanARMENIAN.Net-ի խմբագրությունը տեղեկատվություն է ստացել Վրաստանի եւ Ադրբեջանի ներքին գործերի նախարարների հեռախոսազրույցի մանրամասների մասին, որը, ամենայն հավանականությամբ, կայացել է վրաց ընդդիմության հանրահավաքի ցրումից մեկ օր առաջ: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է ենթադրաբար Վրաստանի եւ Ադրբեջանի ՆԳ նախարարների զրույցի սղագրություն.

- Ալո՞...

- Ալո...

- Այո, այո՞:

- ... Ռամիլ Ուսուբովի՞չ:

- ... Այո, այո, Իվանե Սերգեեւիչ, ինչպե՞ս եք:

- Ողջույն, հարգելիս, ողջույն: Ամեն ինչ նորմալ է: Տեղյակ ենք ձեզ մոտ տիրող իրավիճակից:

- Մեզ մոտ այնպիսի բարդ իրավիճակ է: Այժմ մենք փակել ենք ընդդիմադիր հեռուստաընկերությունը, քաղաքում արտակարգ դրություն ենք հայտարարել:

- Ճիշտ էլ արել եք, վաղուց էր պետք անել...

- Ռամիլ Ուսուբովիչ, ես նման խնդրանք ունեմ. մեր մոտ պաշտպանական միջոցներ, այսինքն` գազ, մահակներ, վահաններ, շատ քիչ է, մենք շատ ինքնավստահ էինք: Եթե որեւէ օգնության հնարավորություն կա՞...

- Ի՞նչ է պետք: Ինձ պարոն նախագահը հրամայել է. ինչ անհրաժեշտ օգնություն կա, ցուցաբերել հնարավոր օգնություն: Այդ պատճառով, ես խնդրում են, ասացեք` ինչ է պետք: Ռետինե փամփուշտներ պետք ե՞ն:

- Ռետինե փամփուշտներ պետք են:

- Ես գրում եմ` «ռետինե փամփուշտներ»: Հետո՞:

- Գազային ինչ-որ նռնակներ կամ փամփուշտներ ...

- Հա, հատուկ նռնակներ կան, աղմկային եւ գազային էլ, երկուսն էլ պետք են: Աղմկայինը, գիտեք, բարձր ձայն են արձակում, այնպիսի պայթյուն է, նրանք վախենում են, ես դա լավ գիտեմ:

- Ռամիլ Ուսուբովիչ, անկեղծ ասած, Դուք ինձնից լավ գիտեք` մեզ ինչ է պետք:

- Ես Ձեզ հասկանում եմ: Այժմ ես աշխատանքի եմ մեկնում եւ ներքին զորքերի հրամանատարին կանչել եմ, մոտ մի ժամից ես Ձեզ նորից կզանգեմ: Նշանակում է... Դուք մի անհանգստացեք մեքենայի հարցով. մենք մեր ավտոմեքենան կբեռնավորենք, կբերենք Ղազախ` սահմանի մոտ...

- Մենք ողջ բեռը մեր մեքենաները կտեփափոխենք, հա՞...

- Հա, հա, Ձեր մեքենան անցնում է մեր սահմանը, այնտեղ բարձում ենք ձեր մեքենաները եւ տանում եք ձեր մոտ:

- Շատ շնորհակալություն: Նշանակում է, դուք ձեր միտքը չե՞ք փոխի: Չէ՞ք մտափոխվի, չէ՞:

- Հա, հա: Պարոն նախագահը ինձ հրամայել է... ամեն կերպ օգնել: Ես մոտ մեկ ժամից Ձեզ կզանգեմ, կհայտնեմ ինչ եւ ինչքան կարող եմ ուղարկել, մեկ ժամից նորից կզանգեմ:

- Անչափ շոնարհակել եմ, Ռամիլ Ուսուբովիչ, շատ շնորհակալություն:

- Հաջողություն:

- Շատ շնորհակալ եմ: