22 մայիսի 2017 - 13:35 AMT
Վարչապետ. Աշխատուժի մասնագիտական կրթվածության ցուցանիշով ՀՀ-ն առաջատարներից է

«Մեծ Քառյակի» (Big Four) անդամ KPMG հեղինակավոր խորհրդատվական ընկերության կողմից մշակվել է Great country, Smart opportunities(«Հզոր երկիր, խելացի հնարավորություններ») ձեռնարկը, որը ներկայացնում է ամբողջական տեղեկատվություն Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի վերաբերյալ` շեշտադրելով Հայաստանի մրցակցային առավելությունները և իրականացվող բարեփոխումները:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ձեռնարկին:

«Հայաստանի ներդրումային գրավչությունները ներկայացնող KPMG-ի զեկույցի համաձայն՝ աշխատուժի մասնագիտական կրթվածության ցուցանիշով մեր երկիրը գտնվում է առաջատար երկրների ցանկում»,- գրել է վարչապետը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքի համաձայն, Ձեռնարկի պատրաստման աշխատանքներում կազմակերպությունը գործակցել է նախարարության հետ։