22 մայիսի 2017 - 16:38 AMT
Վերջին զանգի գլխավոր միջոցառումը՝ Ազատության հրապարակում

Մայիսի 26-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում:

Քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում և մանկապարտեզների ավագ խմբերում շարունակվում է խիստ հսկողությունը՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ, տեղեկացնում է քաղաքապետարանը:

Քայլեր են ձեռնարկվում մանկապարտեզների ավարտական խմբերի երեխաներին պայուսակների և գրենական պիտույքների տրամադրման գործընթացը պատշաճ կազմակերպելու մասով:

Վերջին զանգն ուսումն ավարտող դպրոցականների ավանդական տոն է : Վերջին զանգն անց է կացվում մայիսի վերջին, երբ ուսումն արդեն ավարտված է, իսկ ավարտական քննությունները դեռևս չեն սկսվել։