20 նոյեմբերի 2007 - 14:58 AMT
Երեւանում Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողով է անցնելու` «Հիշողությունից հիշատակում»
Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման 40-ամյակի կապակցությամբ Երեւանում նոյեմբերի 27-28 կայանալու է միջազգային գիտաժողով` «Հիշողությունից հիշատակում»` նվիրված ժողովրդի պատմական հիշողությանն ու մշակութային ժառանգության պահպանությանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է թանգարան-ինստիտուտի մամլո-քարտուղար Արեւիկ Ավետիսյանը, գիտաժողովին իրենց զեկուցումներով են հանդես գալու Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Լեւոն Աբրահամյանը, Սուրեն Մանուկյանը, ինչպես նաեւ գիտնականներ այլ երկրներից:

Հիշեցնենք, որ Հուշարձանի կառուցման մասին որոշումն ընդունվել է 1965 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 50-մյա տարելիցի կապակցությամբ: Հայտարարվեց մրցույթ, որի հաղթողներ դարձան ճարտարապետներ Արթուր Թարխանյանը եւ Սաշուր Քալաշյանը: Հուշարձանի բացումը կայացել է 1967 թվականի նոյեմբերի 19-ին: