Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը պատրաստ է խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցություններ սկսել Իսրայելի հետ: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը: Այդ մասին ասվում է հանդիպման ավարտին Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում ասվում է, որ Թրամփը վստահ է, որ հնարավոր է խաղաղության հասնել պաղեստինցիների և իսրայելցիների միջև, գրում է Lenta.ru-ն:
Մայիսի 23-ին ԱՄՆ նախագահը բանակցությունների ժամանակ հայտարարել է. «Նախագահ Աբբասի հետ միասին նայում ենք դեպի ապագան՝ նաև այլ կարևոր ուղղություններով միասին աշխատելու համար՝ ահաբեկչության դեմ պայքարի, և Պաղեստինի տնտեսությանն աջակցելու ասպարեզում»:
Աբբասն իր հերթին հույս է հայտնել, որ Թրամփը պատմության մեջ կմնա որպես այն մարդը, որը նպաստեց խաղաղության հաստատմանը իսրայելցիների և պաղեստինցիների միջև:
ԱՄՆ նախագահը Պաղեստին էր այցելել նախագահի պաշտոնում իր առաջին մեծ միջազգային շրջագայության շրջանակում: