25 մայիսի 2017 - 16:53 AMT
Մխիթարյանը «Յունայթեդի» ակումբային ռեկորդ է սահմանել

«Մանչեսթեր Յունայթեդ»- «Այաքս» հանդիպման ընթացքում Մխիթարյանը խփեց Եվրոպայի լիգայում իր 6-րդ գնդակն՝ ակումբային ռեկորդ սահմանելով այդ մրցաշարում խփված գոլերի քանակով:

Ինչպես նշում է մանկունիանցիների պաշտոնական կայքը, Մխիթարյանը գերազանցել է Ռոնալդուին, Ռուդ Վան Նիսթելրոյին, Ուեյն Ռունիին ու Դուայթ Յորքին, ովքեր խփել էին 5-ական գնդակ:

ԵԼ խմբային փուլերում Մխիթարյանը գրավել է Լուգանսկի «Զորյայի», «Սենթ-Էթյենի», «Ռոստովի» ու «Անդերլեխթի» դարպասները:

Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցույթներում հայ կիսապաշտպանը դարձել է 11 գոլի հեղինակ:

Կարդացեք նաև. Օուեն Հարգրիվս. Դա Մխիթարյանի լավագույն գոլն է (վիդեո)