21 նոյեմբերի 2007 - 18:00 AMT
ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդներին հարցաթերթիկներ են ուղարկվել Հայոց ցեղասպանության նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին
ԱՄՆ նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդներին հարցաթերթիկներ են ուղարկվելու Հայոց ցեղասպանության հարցով նրանց տեսակետը ճշտելու համար: Նախաձեռնության հեղինակ է հանդիասնում Քաղաքական գործողությունների հայ-ամերիկյան հանձնաժողովը (ARMENPAC), որն արդեն հրատարակել է հարցաթերթիկի տվյալները:

Նախագահի թեկնածուները պետք է իրենց հստակ դիրքորոշումը, ինչպես նաեւ իրենց մեկնաբանությունները ներկայացնեն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատման, Հայաստան-ԱՄՆ առեւտրային հարաբերությունների, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունքի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով: «Ժամանակն է պարզելու, թե որքան առաջ կգնան մեր երկրի ղեկավարները մեր ժողովրդի կարեւորագույն խնդիրների կարգավորման հարցում»,- հայտարարել է հանձնաժողովի գործադիր տնօրեն Ջեյսոն Կեֆիզին, հաղորդում է HAYINFO-ն: