Բանտարկված Շանթ Հարությունյանի որդուն՝ ակտիվիստ Շահեն Հարությունյանին հոգեբուժարան չեն ուղարկելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ Շահեն Հարությունյանը:
«Շնորհակալություն բոլորին, ովքեր հանրային արձագանգի ենթարկեցին իմ հանդեպ իրականացվող անարդարությունը։ Շնորհակալ եմ աջակցելու և սատարելու համար։
Ինձ այլևս չեն ուղղարկում հոգեբուժարան: Եվ եթե կրկին անարդարություն փորձեն իրագործել իմ հանդեպ, կդարձնեմ հանրային։ Ես ամեն ինչ արեցի՝ չհայտնվելու համար հոգեբուժարանում, ինչպես խոստացել էի։
Ազատություն Շանթ Հարությունյանին և աշխարհի բոլոր քաղբանտարկյալներին», - մասնավորապես գրել է Հարությունյանը։
Նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը պետք է բժշկական ստուգում անցներ հոգեբուժարանում: Այս մասին նա մայիսի 24-ին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառման միջոցով՝ հայտնելով, որ համապատասխան գրությունը զինկոմիսարիատից է ստացել:
Կարդացեք նաև՝ Շահեն Հարությունյան. «Ինձ հոգեբուժարան ուղղարկելը սադրանք է՝ հոգեկան խնդիրներ արձանագրելու նպատակով»