27 մայիսի 2017 - 14:58 AMT
«Գահերի խաղի» նոր թրեյլերը՝ ամենադիտվողը հեռուստատեսության պատմությունում

«Գահերի խաղի» նոր թրեյլերն ամենադիտվողն է դարձել հեռուստատեսության պատմության մեջ:

2-րոպեանոց տեսահոլովալը YouTube-ում, Facebook-ում և Twitter-ում 61 մլն դիտում է ունեցել հրապարկման առաջին 24 ժամում: Նշվում է, որ սա ռեկորդ է ցանկացած հեռուստատեսային շոուի համար, գրում է Lenta.ru-ն Deadline-ի վրա հղումով:

Տեսահոլովակը հրապարակվել է համացանցում մայիսի 24-ին: Հոլովակում սերիալի գլխավոր հերոսներից Ջոն Սնոուն հայտարարում է, որ սկսվել է Մեծ պատերազմը:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: