Ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում դարձել են Մադրիդի «Գրան Պրի» խաղարկության արծաթե մեդալակիր:
Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-28-ը:
Ջրացատկորդներն այժմ պատրաստվելու են Եվրոպայի առաջնությանը:
Ապրիլին հայ ջրացատկորդներ Ազատ և Վլադիմիր Հարությունյանները մասնակցել են Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությանը։ Հարությունյան եղբայրները սինքրոն ցատկում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։
Ավելի վաղ, Հայաստանի լողի մինչև 14 տարեկանների հավաքականը գերազանց է հանդես եկել Թբիլիսիում մայիսի 27-28-ին անկացված Վրաստանի լողի բաց առաջնությունում, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 110 մարզիկ:
Կարդացեք նաև՝ Հայ աթլետները՝ Վրաստանի բաց առաջնության չեմպիոններ