ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից է ազատվել Արթուր Առաքելյանը:
Նա ազատվել է իր դիմումի համաձայն։
Արթուր Առաքելյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնում է նշանակվել 2014-ից, իսկ նախարարի տեղակալ էր 2013-ից 2014-ը:
2011-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս է: 2011-2013 թթ. - «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ։ 2013 թ. հուլիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
1993-1998 թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի կոմերցիայի պետական համալսարանի միջազգային տնտեսագիտական հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգային տնտեսագիտական հարաբերությունների մասնագետի որակավորմամբ։ 2007 թ. վերապատրաստվել է Կորեայի թվային հնարավորությունների և զարգացման գործակալությունում։
Տնտեսագիտության թեկնածու է (2009):