31 մայիսի 2017 - 14:54 AMT
ԱՄՆ-ն սկսել է զենք մատակարարել սիրիացի քրդերին

ԱՄՆ-ն սկսել է զենք մատակարարել սիրիացի քրդերին, որոնք պայքարում են «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ:

Ըստ Պենտագոնի ներկայացուցիչների, խոսքը հրաձգային զենքի մասին է, մասնավորապես, ԱԿ-47 ինքնաձիգերի, փոքր տրամաչափի գնդացիրների, ինչպես նաև ավտոմեքենաների, հայտնում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով:

Մայիսի 10-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարեց, որ ԱՄՆ-ն զենք կմատակարարի քրդերին, քանի որ քրդերը միակ ուժն են, որն առաջիկայում հաջողությամբ կպաշարի Ռաքքան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: ԱՄՆ ՊՆ-ն լիազորություններ է ստացել զինելու Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատներին ամեն անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար ԻՊ հանդեպ հաղթանակը Ռաքքայում:

Վաշինգտոնն ընդունել է սիրիացի քրդերին զինելու որոշումը՝ անտեսելով Անկարայի բողոքները, որը համարում է քուրդ աշխարհազորայիններին Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները:

Թուրքիան դեռ Օբամայի նախագահության օրոք էր դժգոհ ԱՄՆ քաղաքականությունից՝ տարածաշրջանում որպես ՄԱՆ «վստահված ուժեր» քրդերին օգտագործելու մասով: Թուրքիայի իշխանությունները հուսով էին, որ նոր նախագահ Թրամփի վարչակազմի օրոք իրավիճակը կփոխվի և ԱՄՆ-ն կամ սեփական զորքերը Սիրիա կուղարկի, կամ ուշադրությունը կսևեռի Անկարային սատարող արաբական միավորների վրա: